Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Համո Սահյան
Monday, August 20, 2012
Monday, August 6, 2012
Ա՜Խ, ՀԱՅ ԱԶԳ... - ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
Ա՜Խ, ՀԱՅ ԱԶԳ...
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
«Կարմիր օրեր» օրագրից (անտիպ):
Հայ ազգը պատմության ասպարեզ իջավ Հայկի առասպելով, կուզեմ, որ պատմության ասպարեզից հեռանա Բելի առասպելով:
Հայ պատմիչներն այսպես են ավարտում մեր գոյության առասպելը:
Ասում են.
Մի թուրք, Տաճկաստանի ողջ հայերին մորթելուց հետո, շորով մաքուր սրբեց իր արյունոտ սուրը, հեսանով մի լավ սրեց և գնում էր Ռուսահայաստանի հայերին էլ մորթելու:
Ճիշտ այդ ժամանակ, մի հայ բոլշևիկ, Ռուսահայաստանի հայերի գանգերը կացնով ցրիվ տալուց հետո, նույնպես իր կացինը սրբեց արյունից, մի լավ չարխի տվեց, որ սրվի, դրեց կացինը ուսին և գնում էր տաճկահայությանը կոտորելու:
Նա չգիտեր, որ արդեն կոտորված էին:
Ճանապարհին դեպքն այնպես պատահեց, որ թուրքն ու հայ բոլշևիկը իջևանեն միևնույն պանդոկում, առավոտյան իրենց ճանապարհը շարունակելու համար:
Ծանոթացան իրար, միմյանց արյունոտ ձեռքերը սեղմեցին, բարեկամացան և նրանց մեջ սկսվեց մտերմական զրույց:
-Խեր ըլի, այդ ո՞ւր ես գնում կացինդ այդպես սրած, - հարցրեց թուրքը:
-Գնում եմ տաճկահայերին կոտորելու: Դո՞ւ:
-Ես էլ՝ ռուսահայերին կոտորելու:
-Ուրեմն, մեր նպատակները նույնն են, - ասաց հայ բոլշևիկը և փաթաթվեց թուրքին այնպես հուզված, որ երկու կաթիլ արցունք երևացին նրա երկու աչքերին, ու եթե երեք աչք ունենար՝ երեք կաթիլ պիտի երևային...
-Բայց քեզ մի բան պիտի հայտնեմ, - ասաց թուրքը:
-Ի՞նչ, - հարցրեց հայ բոլշևիկը:
-Ես արդեն իմ բոլոր հայերին կոտորել եմ...
-Իրո՞ք, - հանկարծակիի եկավ հայ բոլշևիկը: Ափսո՜ս ա:
-Ինչո՞ւ ափսոս: Դու նույնը չէիր անելու: Չէ՞ որ դու էլ էիր գնում նրանց սպանելու:
-Սպանել էլ կա, սպանել էլ կա:
-Ես հայերին սպանել եմ քո ուզածին պես:
-Որովհետև եթե հիմնական չես սպանում, էլի շարունակում են ապրել: Հայ ազգն իր ողջ կյանքը կոտորած է ապրել, բայց էլի տեսնո՞ւմ ես, շարունակում է գոյություն ունենալ: Ո՜չ, ո՜չ: Քանի նրանց գլուխը ահա այս կացնով չջարդես, նրանք չեն մեռնի,
- ասաց հայ բոլշևիկը կացինը ուսից վար բերելով:
Մի վախենա, սա իմ սուրս էլ դրանից պակասը չի: Այ, հիմա կերթամ ռուսահայերին մորթելու՝ դու քո աչքով կտեսնես ու կգնահատես:
-Ի՞նչ, ուրեմն, դու գալիս էիր ռուսահայերին կոտորելո՞ւ:
-Այո՛:
-Ետ դարձիր, նրանք կոտորված են: Ես նրանց հաշիվը մաքրել եմ: Դու քո հաշիվը մաքրեցիր: Դեր զորի ճանապարհին, ես՝ Սիբիրի ճանապարհին: Միայն իմ հանգամանքները տարբեր էին, ես ապրում էի եղբայրական Վրաստանի և հայրական Ռուսաստանի հետ սերտ բարեկամության պայմաններում և կոտորելիս չէի կարող հաշվի չառնել նրանց ցանկությունները:
Ինչպես հարուստ ու առատաձեռն մեկը իր ծխախոտի տուփը բաց է անում ծանոթի առջև, ես էլ եկողին հայ հրամցրի: Իհարկե ես թույլ չտվեցի, որ նրանք իրենց ձեռքը թաթախեն հայի արյան մեջ, ինչքան չլինի նրանք մարդ են, կարող էին մի օր հիշելով դա՝ խղճահարվեին: Ո՛չ, նրանք ցուցակը տալիս էին՝ ես սպանում էի:
-Ուրեմն, հիմա Ռուսահայաստանում հայ չկա՞, - հարցրեց թուրքը, հազիվ իր ուրախությունը զսպելով:
-Համարյա ոչ: Մեծ մասին կոտորեցի, քառասուն հազար ընտանիք Սիբիր աքսորեցի, իսկ մնացած հատ ու կենտ հայերին էլ շուտով ձուլելու եմ ռուսների հետ: Այդ նպատակով, արդեն բացել եմ ռուսական դպրոցներ, որ իրենց մայրենի լեզուն մոռանան:
-Յաշասը՜ն, - ուրախությունը չկարողանալով զսպել, - գոռաց թուրքը: -Հայ ազգի անունը ջնջված է պատմության ցուցակից:
Երկու բարեկամներ այսպես ուրախացան պանդոկում, կերան, խմեցին ու երբ արդեն հանվում էին քնելու, հայ բոլշևիկը հարցրեց.
-Իսկ ինչո՞վ ես մտադիր լցնել դատարկածդ Հայաստանը:
-Վայրի գազաններով: Այդ կերպ այդ երկիրը կդարձնեմ մեր պետական համալսարանը, որտեղ մեր մատաղ սերունդը կարող է ծանոթանալ բարձրագույն գազանության հետ:
Գիտե՞ք ինչ, թուրքը ինչքան էլ գազան լինի, այնուամենայնիվ մարդկային նշույլներ կան մեջը: Այսպես ասած, մենք դեռ միջնակարգ գազաններ ենք և կամենում ենք բարձրագույն գազանի տիտղոս ձեռք բերել:
- Ասաց թուրքը ու հարցրեց, - իսկ դո՞ւ, որևէ գիտական աստիճան ունե՞ս:
-Ես կացնահարության պրոֆեսոր եմ ու գնդակահարության դոկտոր:
Հետո, եթբ արդեն պառկած անկողնում ուզում էին քնել, թուրքը նստեց անկողնում.
-Լա՜վ, հայությունը վերջացավ, հիմա ում կոտորենք:
-Այդ մասին ես չեմ մտածում, - ասաց բոլշևիկը, - Մեր սովետական կառավարությունը մարդասպանությունը հավերժական դարձնելու կերպը գտել է:
Նա Մոսկվայում նստած՝ հրամայում է ժողովրդին դուրս գալ տանից փողոց ու քայլել: Քայլելիս առաջ աջ ոտքը գցեց՝ գնդակահարություն, ձախը գցեց՝ Սիբիր...
Այս ասելով երկուսն էլ քնեցին:
Թե երազում ինչե՜ր պիտի անեին, այդ միայն Աստված գիտի...
----------
Ա՜խ, հայ ազգ: Ինձ որ լսեիր՝ ո՛չ աշխարհ կգայիր, ո՛չ էլ այսպես անփառունակ կվախճանվեիր:
Ազգերը, որ ծնվում են, առհասարակ, թադարիքով են աշխարհ գալիս: Իրենց հետ բերում եմ միաբանություն, հզորություն:
Իսկ դու ծնվեցիր էն գլխից պառակտված և թույլ, հույսդ դրած եվրոպական մեծ պետությունների վրա, թե նրանք քեզ միաբանություն և ուժ կտան: Չեն տա, չէ՛, օտարը մարդու բան չի տա:
Էհ, այլևս ուշ է, եղածը եղավ: Ինձ մնում է քեզ միայն հոգու հանգստություն մաղթել ու գրիչս վար դնել:
07.05.1962թ.:
ՆՅՈՒԹԸ ՏՐԱՄԱԴՐԵՑ՝ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԹՈՌՆՈՒՀԻ՝ ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Sunday, July 22, 2012
Նամակ Ավետիք Իսահակյանին
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Նամակ Ավետիք Իսահակյանին
Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրի մասին, թեև դու հարցնում ես։
Կարճ ասեմ. մենք թե՛դրսից և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջ է ճշմարտությունը։
Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասն ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։
Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ի՞նչ եմ ասում, չկարողացանք գոնե վշտանալ կամ վշտացած երևալ։
1921 թ.
http://nor-ej.do.am/news/hovhannes_t'owmanyan/2012-03-30-553

ՀԱՎԱՏԱՓՈԽԸ
Ծեր քրիստոնյայի մեկը գնաց Պըլը-Պուղու մոտ, թե՝ ուզում եմ ճանապարհվել սուրբ Երուսաղեմ՝ մեղքերս քավելու։ Պըլը-Պուղին նրան հարցրեց. «Իսկ ի՞նչ կարիք կա այդքան երկար ճանապարհ կտրել օր ծերության, երբ մեր եկեղեցում կարող ես այդ նույն բանն անել»։ Ծերունին պատասխանեց. «Մեղքերս այնքան շատ են, որ չեմ ուզում զզվեցնել մեր աստծուն»։
Եվ Պըլը-Պուղին նրան մի առակ պատմեց.
«Մի ծերունի, երբ զգում է մահվան շունչը, կանչում է կողակցին, թե՝ գնա մոլլա բեր, բան ունեմ ասելու։ Կինը զարմանում է. «Ա՛յ հալևոր,- ասում է,- խելքդ հո չես թռցրել, մոլլայի հետ ի՞նչ գործ ունես»։
Հալևորը ձենն այստեղ բարձրացնում է. «Ա՛յ կնիկ,- ասում է,- խելքս տեղն է, գնա ինձ համար մի մոլլա գտիր»։
Հնար չկար, էս կնիկը մի մոլլա է բերում։ Մոլլան մոտենում է մահվան հետ կռիվս տվող ծերունուն ու հարցնում. «Ա՛ հայ, ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում»։ «Ուզում եմ հավատս փոխել, մահմեդական դառնալ»,- պատասխանում է հալևորը, և մոլլայի բուռը երկու ոսկի խոթում։
Մոլլան իսկույն գրպանից հանում է Ղուրանը, մի քանի բան կարդում ու ասում. «Ա՛ հայ, էսօրվանից դու ալլահի կամքով մահմեդական ես»։
Այս հալևորը մի կերպ գլուխը բարձրացնում է, ասում. «Փա՜ռքդ շատ, աստված, էս աշխարհից մի մուսուլման էլ պակասեց», ու նոր միայն հոգին ավանդում»։
ՄԱՐԴՈՒԴ ՏԱՐ, ԿԱՊԻՐ
Պըլը-Պուղին կանչում է Միրզա խանին.
- Միրզա խան, հե՜յ Միրզա խան։
- Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ,- հաչում է Միրզա խանի շունը։
- Միրզա խա՜ն,- ձայնն ավելի է բարձրացնում Պըլը- Պուղին, և կատաղած շունը դուրս է նետվում բակից ու հարձակվում նրա վրա։
Պըլը-Պուղին մահակով խփում է շան դնչին ու դառնում պատշգամբում կանգնած Միրզա խանի կնոջը.
- Աղջի, մարդուտ տար՝ կապիր, շանդ ասա դուրս գա, բան եմ ասում։
ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ ԼԵԶՎԱԳԵՏ
Մելիք Շահնազարը շտապ Պըլը-Պուղուն կանչում է ու հարցնում.
- Պուղի, աշխարհում քանի՞ լեզու կա։
- Երկու հարյուր և մեկ։
- Իսկ դու քանի՞ լեզու գիտես։
- Երկու հարյուր։
- Այդ լավ է,- ասում է Մելիքը։- Քիչ առաջ մեր տունը մի մարդ է եկել, լեզուն չեմ հասկանում, գնանք տեսնենք ինչ է ուզում։
- Բա լավ, չիմացա՞ր, թե էդ մարդը որ աշխարհից է եկել։
- Հնդուստանից։
Պըլը-Պուղին քորում է ծոծրակը.
- Հա՜, Մելիքն ապրած կենա, լավ հիշեցի, աշխարհում մենակ հնդու լեզուն է, որ չեմ իմանում։
ՄԱՏԸ ԹԵԼ ԿԱՊԻՐ
Մելիքի մայրը մահանում է։ Թաղման ժամանակ Մելիքը գրկում է հանգուցյալի դագաղն ու ասում.
- Այա՜, ապուն կասես դարդ չանես, վրեդ էնպիսի գերեզմանաքար եմ գցել, որ չուտես-չխմես, թամաշա անես... Այա՜, ապուն կասես թոռներդ մեծացել, էսօր-էգուց պսակվելու են... Այա՜, ցավդ տանեմ, չմոռանաս, կասես Շահնազարն ասում է՝ հազար գլուխ ոչխար ես թողել, չորս հազարն եմ արել... Այա՜, յանի միտդ ես պահելո՞ւ…
Պըլը-Պուղին այստեղ բռնում է Մելիքի թևն ու ասում.
- Ա՛յ Մելիք, այան էդքան բաները ո՞նց միտը պահի, պառավ կնիկ է՝ մատը մի թել կապիր, որ չմոռանա։
ԱՆՁՐԵՎ
Մելիքը և Պըլը-Պուղին ձիերը հեծած վերադառնում էին հանդից, երբ հանկարծ սկսում է ուժեղ անձրևը։ Պըլը-Պուղին իջնում է ձիուց, շորերը հանում, դնում խուրջինում և դառնում Մելիքին.
- Ա՛յ Մելիք, դու ինչի՞ ես սպասում, շորերդ հանիր։
- Պուղի, ոնց որ գժվել ես։
- Մելիք, հետո կփոշմանես։
- Անձրևի տակ մենակ շաշերն են լողանում,- ծաղրում է Մելիքը։
Շարունակում են ճանապարհը, և վերջապես անձրևը դադարում է։ Պըլը-Պուղին խուրջինից հանում է չոր ու ցամաք շորերը և հագնում, իսկ Մելիքը, որ լավ թրջվել է, սկսում է սրթսրթալ։
Պըլը-Պուղին նայում է Մելիքին ու հարցնում.
- Հը՛, հիմա մեզանից շաշը ո՞վ է։
Մելիքն օրորում է գլուխը.
- Ա՛յ Պուղի, համա աղվեսի խելք ունես, հա՜...
- Մելիք Շահնազա՛ր, էդ անձրևի տակ լավ չի՞ աղվեսի խելք ունենալ, քան ավանակի կողահաստություն։
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
(«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» գրքից)
http://nor-ej.do.am/news/verjin_e'j/2012-03-30-542

Saturday, July 21, 2012
ԳԱՌՆ ՈՒ ԳԱՅԼԸ
Այս առակում պատահեց հակառակը՝ գառը կանգնեց գայլի դիմաց ու սկսեց հայհոյել.
- Ա՛յ դու սրիկա գայլի լակոտ, այդ ի՞նչ իրավունքով ես հարձակվել հոտի վրա, պոկել իմ ցեղակիցների փափուկ դմակները։
- Ներիր, գառնուկ ջան,- պատասխանեց գայլը,- եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես սկի մսակեր էլ չեմ:
- Քո եղբայրը հո մսակե՞ր է։
- Ես մորս միակ զավակն եմ։
- Քո հայրը…
- Իմ հայրը քաղցից մեռավ։
- Ուրեմն՝ քո քեռին է։
- Ես քեռի չունեմ:
- Ձենդ կտրի՛ր, ավազա՛կ,- գոչեց գառը,- հիմա քո մսակեր ցեղակիցների ոխը քեզնից կառնեմ։
Գայլը թակարդում էր…

ԱՆՀԱՋՈՂ ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ
Աղվեսն ամեն կերպ աշխատում էր դուր գալ պետ վագրին։ Դե, մեջտեղ պաշտոնը բարձրացնելու հարց կար։
Եվ ահա եկավ հարմար պահը՝ հանկարծամահ եղավ վագրի կողակիցը: Աղվեսն այդ օրն այնքան արցունք թափեց, այնքան հառաչեց ու ծեծեց գլուխը, որ վագրը սկսեց կասկածել. «Կա-չկա, այս անիծվածը կնոջս սիրեկանն է եղել»։
Հաջորդ օրը աղվեսն ազատվեց պաշտոնից։

ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ
Ինչպես ասված է առակում՝ ագռավը մի գունդ պանիր առավ ու թառեց ծառին։ Աղվեսը կանգնեց ծառի տակ, փառաբանեց ագռավի անուշ ձայնն ու խնդրեց մի բան երգել։
Ագռավը, ինչպես ասված չէ առակում, կուլ տվեց մի գունդ պանիրն ու գոռաց.
- Ապո՛ւշ, ես դիրիժոր եմ և ոչ թե երգիչ։

ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞...
Մուրացիկները հասարակության անբաժանելի մասն են կազմում՝ անկախ պետության սոցիալական հնարավորություններից: Մարդկանց այս կատեգորիան շատ հաճախ իրենց կենսակերպին վերաբերվում են իբրև աշխատանքի, և դրամ են վաստակում ի հաշիվ խղճահարության: Հատկապես կենտրոնական փողոցներում հաճախակի կարելի է հանդիպել մուրացկանների:
Լույս աշխարհ է գալիս մանկիկը, թոթովում է առաջին բառերը, փորձում է քայլել, անցնում է մի քանի տարի և նա արդեն հասուն պատանի է: Ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան: Ո՞վ պետք է լինի նա՝ լավ մա՞րդ, նվիրված և անկեղծ անձնավորությո՞ւն, թե՞ անպետք և պատուհաս ծնողների համար: Կարծում եմ՝ ամեն ինչի դիմագիծը գծում է ժամանակը: Ուրեմն՝ ապրենք ճիշտ և քայլենք ժամանակին համընթաց: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն փորձում է հնարավորինս լուծել հասարակության առջև ծառացած խնդիրները:
Ովքե՞ր են մուրացկանները, ի՞նչն է մուրացկանության դրդապատճառը և ի՞նչ հետևանքներ այն կարեղ է ունենալ:
Մուրացկաններ կարող են լինել երեխաները, երիտասարդները, ծերերը, հաշմանդամները, հոգեկան խանգարում ունեցողները, հասարակության տարբեր շերտերի մարդիկ՝ երաժիշտ-նվագողներից մինչև ապրուստի տարրական միջոցներ չգտնող այլ անձինք: Ոմանք այդ քայլին գնում են ելնելով իրենց սոցիալական ծանր վիճակից: Բայց այդ ճանապարհին անցնում են բավականին հոգեկան ծանր ուղի, որը ոմանց ստիպում է որպես ելք գտնել հանցագործ ճանապարհը։
Շատ անչափահաս երեխաների մուրացկան դառնալուն նպաստում են ծնողները. սպառնում են իրենց երեխային, ծեծում, որպեսզի մի կտոր հաց գողանա: Երեխան էլ չունենալով ելք և oգնություն, դիմում է այդ քայլին, և դա ժամանակի ընթացքում դառնում է սովորություն, որի արդյունքում կորցնում է բոլոր բարոյական արժեքները։
Շատ հաշմանդամներ էլ չկարողանալով իրենց գոյը պահպանել, դիմում են այդ քայլին: Փողոցում հանդիպում ես երգիչ-երաժիշտների, որոնք օժտված են հիանալի ձայնային տվյալներով, և երբ նվագում կամ երգում են, ասես քո հոգում արձագանք են գտնում այդ երգի մեղմահնչյուն ելևէջները: Բայց, չէ՞ որ սա էլ է համարվում մուրացկանության մի ձև:
Իսկ եթե հարցը դիտենք մեկ այլ կողմից և դիտարկենք հետևյալ հանգամանքը. գո՞ւցե այդ նույն նվագողները, այդ արարքում այնքան էլ մեղավոր չունեն: Չէ՞ որ նրանք դրամ չունենալու պատճառով, չեն կարող հանդես գալ բեմերում, հեռուստաստուդիաներում, որևէ այլ կերպ ցուցադրել իրենց տաղանդը...
Երևույթը խորն է ու հին։ Ամեն դեպքում պետք է գիտակիցմի ելք գտնել։
ԱՆԳԵԼԱ Ս:
www.report.am

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Մենք դեռ պետություն չենք։
Մեր պետականությունը ստեղծելու համար դեռ վիթխարի աշխատանք է պետք։ Շատ ցավում եմ, որ դա դանդաղ է ընթանում։ Բայց միայն նախագահը, նախարարները, այսինքն՝ իշխանությունը, միայնակ չեն կարող պետություն կառուցել։
Մի դերասան Հրաչյա Ներսիսյան անունով պատերազմից հետո այս ծեծված, հույսը կորցրած ազգին ոտքի կանգնեցրեց։ Ինչպե՞ս։ Իր դերերո՛վ, իր պահվածքո՛վ։ Բոլորին կարծես ասաց. «Նայեք ինձ և նմանվեք ինձ, դուք վատը չեք»... Եվ ազգը հետևեց նրան։
Հիմա ես երբեմն նայում եմ մեր սերիալներն ու մտածում. էս կապիկությունները, որ անում են՝ ինչի՞ համար են, որ ի՞նչ սովորեցնեն։ Էս բռնությունները ինչո՞ւ են ցույց տալիս։ Օգտվելով առիթից, ավելացնեմ. ի՜նչ հրճվանքով բոլոր հեռուստաալիքները հաղորդեցին, որ մի ինչ-որ տականք բռնաբարել է մի պառավ կնոջ։ Դա հաղորդելո՞ւ բան է։ Դա ո՞ւմ է պետք։ Ո՞ր աշխարհում չկա տականքություն, ավազակություն...
Գիտե՞ք ինչ։ Իհարկե, կոչ չեմ անում, որ լինի գրաքննություն, բայց իշխանությունները մատը պիտի պահեն այ էդ զարկերակի վրա, տեսնեն ի՞նչ ենք դաստիարակում վերջապես։ Վաղը ի՞նչ ենք դառնալու։ Ի՞նչ կարիք կա 5 րոպե ցույց տալու սպանված, արյունոտ մարդուն... Եվ ցույց են տալիս հաճույքո՛վ։ Վթարները՝ հաճույքո՛վ։ Ո՞ր երկրում չեն լինում վթարներ... Սա ի՞նչ բան է, սա ի՞նչ բարբարոսություն է ազգի նկատմամբ, սա ի՞նչ բարբարոսություն է երեխաների նկատմամբ...
Չի ձևավորվում հայկական հասարակությունը, չի ձևավորվում էլիտան՝ հենց այս պատճառով։ Եվ բոլորն ասում են, որ այս է ուզում ժողովուրդը։ Ո՛չ։ Ես շատ եմ շրջում և գյուղերում մարդ չեմ տեսել, որ գոհ մնա։ Ինձ շատ մարդիկ նույն խոսքն են ասում. բա մեր հին ֆիլմերը տասը անգամ նայում եմ, իսկ սրանք ի՞նչ են անում...
Ո՛չ, դուք ժողովրդի ուզածը չեք անում։ Դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին... Այդ երիտասարդներին, որ այդ կապկություններն անում են, հարցրել եմ՝ էդ քո հոր նմա՞ն ես, քո հորեղբոր նմա՞ն ես, քո հարևանի նմա՞ն ես, էդ տեսակ հայ որտե՞ղ ես տեսել։ Էդպես խոսել կլինի՞, որ դուք խոսում եք։ Փողոցային լեզուն, փողոցային արտահայտությունները դարձրեցիք օրենք...
Ես չեմ կարող այս բոլորի հետ հաշտվել։ Մեկ-մեկ մտածում եմ. դա քո գործը չի, քո ժամանակը անցավ... Բայց ես չեմ կարողանում, հոգիս պատռվում է։ Մեր երեխաները սրանք նայո՞ւմ են։ Նայո՛ւմ են։ Ի՞նչ մի մեծ բան է, որ մերկ կինը ցույց եք տալիս։ Կին է, իր ընտանիքն ունի, ես ինչո՞ւ պիտի տեսնեմ նրա ազդրը... Ամոթ բան է։ Գետինը մտնելու բան է։
Եվ պարտադրում են։ Մենք էդ ազգը չենք եղել, մենք էդ ժողովուրդը չենք եղել։ Նորից եմ ասում, ես հարցնում եմ՝ ում, որ ցույց ես տալիս, մի հատ քո կողքին նայիր տես հայրդ, քեռիդ, եղբայրդ, մայրդ այդպիսի՞ն են, այդպե՞ս են խոսում, այդպե՞ս են իրենց պահում, այդպիսի կապկություննե՞ր են անում, այդպիսի այլանդակ արտահայտություննե՞ր են անում։ Այս ի՞նչ բան է։
Ժամանակն է զգաստանալ։ Իմ տարիքի բարձրությունից ես իրավունք ունեմ ազգին դիմել. ՀԱՅԵ՛Ր, ԶԳԱՍՏԱՑԵ՛Ք, ԱՅՍՊԵՍ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, մենք կկործանվենք, ոտի տակ կկորչենք...
Իմ կարծիքով, եկել է ժամանակը, որ այն, ինչ արվում է հեռուստատեսությամբ, այն, ինչ քարոզվում է հեռուստատեսությամբ, այլևս հանդուրժել չի կարելի, պետք է դադարեցնել։
Ես առաջին հերթին դիմում եմ մեր իշխանություններին։ Հարց եմ տալիս. մի՞թե ձեզ համար միևնույն է, թե վաղը ինչ քաղաքացիներ կունենաք։ Ճշմարտություններ կան, որոնք երբեք չեն հնանում։ Առաջին ճշմարտությունը հետևյալն է. արվեստը ճաշակ է, այլապես դառնում է գռեհկություն։ Արվեստը պետք է ծառայի ժողովրդին, այլապես դառնում է անիմաստ, դատարկ խրխնջոց... Ներողություն կոպիտ խոսքիս համար...
Ի՜նչ ճաշակ և ի՜նչ արվեստ ունեինք։ Չի կարելի արմատից կտրվել։ Ամեն մի դերասան, ամեն ոք, որ դուրս է գալիս էկրան, բեմ, պարտավոր է մտածել այն մասին, թե ինչ տպավորություն է թողնում... Լավ, ենթադրենք կան դրանց նման հիմարներ, որ ծիծաղում են։ Մատ էլ ցույց տաս՝ ծիծաղում են։ Հետո՞...
Բայց ենթադրենք, որ ժողովուրդը դա է պահանջում։ Բարի եղեք դուք՝ որպես մտավորականներ, հայ մարդիկ, անհանգստանալ, ժողովրդին բարձրացնել, ճաշակը բարձրացնել...
Լսում եմ երգեր։ Սա արաբերեն է, թուրքերեն է։ Խոսքերը հայերեն են, երաժշտությունը մերը չի։ Մեր երաժշտությունը կարելի՞ է կորցնել։ Գիտե՞ք դա ինչ գանձ է... Շատ բան ենք կորցրել։ Ամենասոսկալին, ամենածանրը ինձ համար՝ որ մեր մտավորականությունը, նրանք, որ փոքրիշատե մտավորական են՝ լռում են, չեն խոսում, չեն բողոքում, չեն ճչում. «Այս ի՞նչ եք անում։ Այս ո՞ւր եք տանում ազգին»։
Մի՛ կարծեք, որ միայն հեռուստատեսությունն է այդպես։ Սա տարածվում է նաև Ազգային ժողովի վրա, որ համարյա այդ մակարդակին է։ Տարածվում է մեր նախարարություններում, մեր բանակում։ Սա սոսկալի երևույթ է, ամենացածր ճաշակը թելադրում են ազգին։ Չի կարելի թույլ տալ։
Նորից եմ կրկնում. մենք հասել ենք այն կետին, որ այլևս նման բան չպիտի հանդուրժենք։ Մենք ազգովին պիտի բողոքենք, պայքարենք։ Մեր իշխանությունները պետք է շատ մտահոգվեն այս հարցով, որովհետև մենք երեխաներ ենք դաստիարակում, ովքեր վաղը դառնալու են այս երկրի քաղաքացիները, որոնք պիտի պաշտպանեն այս երկիրը, որոնք պիտի շենացնեն այս երկիրը։
Իհարկե, լուսավոր բաներ էլ կան։ Այն կոոպերացիաները, որ սկսեցին ստեղծել գյուղերում, ինձ ուրախացնում է։ Համոզված եմ, որ դա է ճանապարհը... Բայց այս մեր հեռուստատեսությունը... Ես, որ նախագահ լինեի, կփակեի, պետք չէ մեզ այդ հեռուստատեսությունը...
Մենք ընկել ենք ամենավատ բաներով լի մի կաթսայի մեջ և չենք կարողանում դուրս գալ։ Բայց պետք է դուրս գանք այդ կաթսայից։ Ժամանա՛կն է։ Հակառակ դեպքում՝ ամեն ինչ կործանվում է։ Ամեն ինչ...
Մեծ փոփոխություններ են պետք մեր վերևներում։ Մեծ փոփոխություններ։ Հայ ազգում սփռված են գոհարներ, մարգարիտներ։ Պետք է դրանց ճանապարհ տալ։
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ
slaq.am
http://nor-ej.do.am/news/sos_sargsyan_mec_39_p_39_op_39_oxowt_39_yownner_en_petq_xosq_mer_sireli_y_39_nkeroj_hishatakin/2012-03-02-522

Wednesday, July 18, 2012
Տեսա Անին
25/10/2011
Արդահան մտանք: Ազերիներով եւ քրդերով բնակեցված այդ գյուղաքաղաք հիշեցնող բնակավայրում երկար փնտրում էի հայկական մի բան: Չգտա: Անդարձ կորստի, ուշացածի զգացում ապրեցի, ամեն ինչ այնքան օտար էր, ասես այդտեղ չեն ապրել բարձր մշակույթ եւ քաղաքակրթություն ունեցող հայ մարդիկ, ասես միշտ այդպես հետամնաց եւ անկիրթ ցեղեր են եղել, որոնց սիրելի զբաղմունքները` անասնապահությունը եւ առեւտուրը, ընդհատվում են միայն մի վայնասունով, որն իրենք համարում են կրոնական արարողություն: Ես չգիտեմ` ինչ անել, ինչ ասել…
Կարսում հայերեն խոսող մարդկանց հանդիպեցինք: Թեեւ հայերեն հասկանում էին եւ հայի աչքեր ունեին, բայց մեզ մոտ ի սկզբանե անվստահություն կար նրանց հանդեպ: Իմ ընկերներին առաջարկում էի զգուշանալ` թուրքը թուրք է մնում: Երբ մենք երգեցինք մեր ազգային երգերը, նրանք սկսեցին արտասվել: Կասկածները ցրվեցին, որ նրանք կարող են թուրք լինել:
Առանց հայաբար հրաժեշտ տալու` գնացին: Թերեւս մենք միմյանց տվեցինք այն, ինչ կարող էինք:
Շարժվեցինք դեպի Անիի ավերակներ:
Ճանապարհին Դանիել Վարուժանի "հուշիկ-հուշիկ արթնացող ցորյանների ծովերն" էին ու անսահման ազատություն, որից դավի, ատելության եւ արյան հոտ էր գալիս:
Սարսափով էի մտածում, որ Անիից էլ կարող են անդարձ ջնջած լինել մեր հետքերը: Տեսա Անին, տեսա մեր գանձերը, փառք Աստծո, հնարավոր չէ մեզ ջնջել Անիից, թեեւ ամեն տեղ իրենց դրոշն են բարձրացրել, ինչ-որ թուրք ոճրագործների լուսանկարներ փակցրել (անգամ Անիի պարսպի վրա): Ամեն քայլափոխի թուրքական "Jandarma"-ն էր, որ թուրքաբար չէր հասկանում. սա մեր հայրենիքն է` մեր Արեւմտյան Հայաստանը, հիմա մենք մեր ավերակ դարձած եկեղեցիներում մոմ ենք վառում, աղոթում, մեր հողում երգում եւ պարում… Մենք էինք ու մեր գանձերը` գիտակցումով, որ ուր մեր գանձերն են, այնտեղ եւ մեր սրտերը կլինեն…
Կարսում գտնվող հյուրանոցի սպասարկողներից մեկն անվերջ թեյ եւ շաքար էր բերում: Նրա ժպիտ հիշեցնող ծամածռությունն ամենաշատն էր ազդում վրաս: Տպավորություն կար, թե լավ մարդ է:
Իմ ընկերներին առաջարկում էի զգուշանալ` թուրքը թուրք է մնում: Սուրճ խնդրեցի: Առաջարկեց ինքս պատրաստեմ:
Այդ ընթացքում ասացի, որ ատում եմ իր ժողովրդին: Հետաքրքրվեց` ինչո՞ւ:
Որովհետեւ քո նախնիներն իմ նախնիների հետ վարվել են այնպես, ինչպես չեն վարվում ոչ մարդը մարդու հանդեպ, ոչ մարդը` կենդանու, ոչ կենդանին կենդանու հանդեպ, ոչ կենդանին` մարդու…
Թերեւս ազդվեց, որ ասաց. "Իսկ դու գիտե՞ս` ինչ է նշանակում թուրք լինել:
Նշանակում է անգամ իմ երկրում անարժեք համարվել, նշանակում է օտարներին վաճառված տեղերում որպես բատրակ աշխատել…": Այնքան բան կա ավելացնելու` թուրք լինել` նշանակում է սրիկա լինել, եւ դա մեղմ է ասված, թուրքն արդեն հայհոյանք է, նշանակում է 1.5 միլիոն հայի տեղահան անել ու սպանել…
Նա ինձ ընդհատեց եւ առաջարկեց ցանկության դեպքում կրկին սուրճ պատրաստել: Ինչպես գիտենք` թուրքը թուրք է մնում: Ասացի` դու հոգով մարդասպան ես: Լուրջ չընդունեց` ասելով, թե վատատեսությունս պետք է հիմք ունենա: Ընդամենը մի օրինակ. հայ մեծանուն գրող Գրիգոր Զոհրապը ժամանակին մոտ էր Թալեաթի հետ:
Ժամանակին Զոհրապի մայրը Թալեաթի սիրած կերակուրներն է պատրաստել եւ հյուրասիրել նրան: Նույն Թալեաթն է ստորագրել Գրիգոր Զոհրապին եւ Թուրքիայի մեջլիսի մյուս հայ պատգամավորին` Վարդգես Սերենգյուլյանին ձերբակալելու հրամանը:
Զոհրապին քարերով են սպանել, իսկ նրա ձեռքի ժամացույցն ու մատանին Ուրֆայի շուկայում վաճառքի են հանել: Հիմա հասկանո՞ւմ ես, որ դու թուրք ես, եւ դա ինձ համար հայհոյանք է…
Ախուրյան գետի երկայնքով ձգվում են փշալարերը` "թուրք-հայկական" սահմանը:
Մենք մեր հողում էինք եւ փշալարերով բաժանված էինք մեր հող ու ջրից: Սա ես ինչպե՞ս հասկանամ, հիմա ես ի՞նչ ասեմ գլոբալիզացիայի եւ բաց սահմանների գնացող այս կույր, խուլ ու համր աշխարհին, ինչպե՞ս փորեմ-հանեմ բոլորի աչքերը, եւ տեղը մտցնեմ Թուրքիայի դրոշը կամ ինչ-որ թուրք ոճրագործների լուսանկարներ… Ինչպե՞ս փորեմ-հանեմ իմ աչքերը, սիրտը, կտրեմ իմ լեզուն, ինչո՞վ խցեմ իմ ականջները, որ գիտեմ, տեսնում, լսում եւ զգում եմ այս ամենը, ու չգիտեմ ինչ անել, ինչ ասել …
Մենք վերադարձանք` այնտեղ թողնելով մեր գանձերը` հայրենիքի մի մասը, մեր ծպտյալ հայրենակիցներին, մեր անհետացող հետքերը, մեր հողը, ջուրը, քարերը, սարերը, վանքերը, մեր սրտերը` գիտակցումով, որ ուր մեր գանձերն են, այնտեղ եւ մեր սրտերը կլինեն… Մենք մեր սրտերը թողեցինք հետամնաց եւ անկիրթ մի ցեղի մոտ, որոնց սիրելի զբաղմունքները` անասնապահությունը եւ առեւտուրը, ընդհատվում են միայն մի վայնասունով, որն իրենք համարում են կրոնական արարողություն: Լավ, ասենք, թե ես չեմ, դուք եք. ասե'ք` ինչպե՞ս փորեմ-հանեմ իմ աչքերը, սիրտը, կտրեմ իմ լեզուն, ինչո՞վ խցեմ իմ ականջները, ինչպե՞ս պատժեմ ինքս ինձ, որ գիտեմ, տեսնում, լսում եւ զգում եմ այս ամենը, ու չգիտեմ ինչ անել, ինչ ասել …
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
http://www.report.am/news/society/tesa-anin-siran-grigoryan.html

Subscribe to:
Posts (Atom)