Tuesday, April 26, 2016

ՀՈՂԸ ՁԵՐ ՊԱՊԵՐԻ ՈՒ ՁԵՐ ԳԼԽԻՆ


ՀՈՂԸ ՄԵՐ ՊԱՊԵՐԻՆՆ Է՝ ԱՐՅՈՒՆՈՎ ԿՊԱՀԵՆՔ
ՈՒ՞մն էր Պարույր Հայրիկյանը՝ առաջին քաղաքացին, նախագահը, գրողը, երգահանը, բանաստեղծը, անկախության մարտիկն ու առաջնորդը, որ թույլ տվեցինք արտաքսել, ու ԿԳԲ-ն դնել գլխներիս։
Ու՞մն են արտաքսված մեկ միլյոնից ավել ձեր համաքաղացիները։
Ու՞մն է բազմամիլյոն վտարանդի Սփյուռքը։
Արյու՞ն թափել։ Դուք խոսք չեք արտասանել 25 տարի, ի պաշտպանություն ձեր այսօր ողջ համաքաղաքացիների ու ցեղակիցների իրավունքների, և անգամ մասնակցել եք նրանց դեմ գործած բազում հանցագործությունների։
Հիմա պատրաստ եք ձորի ու չոլի համար արյու՞ն թափել, որտեղ ոչինչ չեք անելու ապականելուց բացի, անգամ եթե պահեք։
Երբ Հայքում ողջ մարդ չթողնեք լափելու մարդակերներիցդ բացի, կքանդեք ձեր պապերի գերեզմաններն, ու կլափեք նրանց ոսկորները։

ՀՈՂԸ ՄԵՐ ՊԱՊԵՐԻՆՆ Է
ՀՈՂԸ ՁԵՐ ՊԱՊԵՐԻ ՈՒ ՁԵՐ ԳԼԽԻՆ

2016-04-21
Վահէ Ավետյան:

Ինձ այդպես կայֆ է


— Բարի գալուստ աշխարհի մայրաքաղաք:
— Աշխարհի մայրաքաղաքը Երևանն է։
— Դուք հայերդ շատ մեծամիտ եք։
— Այո, որովհետև նույնքան հիմար ենք, որքան ամերիկացին, ռուսը, ֆրանսիացին…
— Եթե ընդունում եք, որ հիմար եք, ինչու՞ չեք համաձայնում, որ աշխարհի մայրաքաղաքում եք։ Չե՞ որ ակնհայտ է։
— Ընդունելով հիմարությունս, չեմ հաստատում ձեր հիմար չլինելը։ Ակնհայտ էլ չէ բոլորովին։ Ապրել եմ բոլոր աշխարհի մայրաքաղաքներում և դրանից հետո եմ հասկացել, որ Երևանն է քաղաքը։ Ակնհայտ է:
— Ինչպե՞ս, ի՞նչով է ակնհայտ։
— Բավարարվեք պարզ, հիմար պատասխանով՝
Նրանով, որ ինձ այդպես կայֆ է…
Վաշինգտոն, 2003

Վահէ Ավետյան:

Ցնդեցի՞ր էլի, այ… Ցանցառ

Սահում եմ զգույշ անկողին, ու չքնաղն անմիջապես առնում է ինձ գիրկն ու համբուրում երեսս։  որը շնչում եմ անուշ շունչը։
— Բարի գալուստ, քաղցր ջան։
— Բարև սիրելիս։
— Էլի փողոցներն էիր ընկե՞լ։ Ինչու՞ է Աշոտն ավելի շուտ եկել։ Սիրահարվել էիր էլի՞…
Կիսաքուն, աչքերը փակ, ու բարի, ներող ժպիտով շոյում է գլուխս։ Ուզեցի զռռալով ամեն ինչ պատմել։ Վերջին ակնթարթին կանգնեցրի ինձ, մտածելով, որ մայրիկս չէ ախր։ Համբուրում եմ դեմքն ամուր, կարոտած շնչելով վարսերի հարազատ, անուշ բույրը։
— Ի՜նչ ես խոսում, ցնդեցի՞ր էլի, այ…  Ցանցառ
1997, Վալհալլա
Վահէ Ավետյան:

Ես ապուշ եմ

Քառասունմեկ տարի հանդիպել եմ մարդկանց միայն, որ համոզված են, որ խելացի են։ Մի բուռ լավագույնները կարծել են, որ այնքան էլ խելացի չեն, բայց ապուշ էլ չեն, որովհետև չեն դադարում սովորել։ Ես համաձայն եմ։ Այս տրամաբանությանը հետևելով՝ ես բարձրագույն «IQ»ն ունեցողն եմ, որովհետև այսօր համոզվել եմ, որ կատարյալ ապուշ եմ։

2004-03-22, Սթոքհոլմ

"Անկախության Բանակ" - Վահէ Ավետյան:

Monday, April 25, 2016

Վիկինգների սունկ։ Դու չուզեցի՞ր

Զարթում եմ կաֆե շոփում։ Չգիտեմ, ոնց եմ եկել այստեղ։ Պատուհանից դուրս Ամստերդամն է։
- Էս ի՞նչ տվիք կերա, ախչի։
Հարցնում եմ վաճառասեղանի հետևում բաժակ չորացնող ծտին։
Վիկինգների սունկ։ Դու չուզեցի՞ր։
Ինչ ոռի գլխացավ ունեմ։ Ոռի համ հանելը խաղ ու պար չի, ամեն մեկի,խելքի բան չի… էհ՜…

Վահէ Ավետյան

ԱՅՐ

Ստուգաբանական փորձութիւն...
(Տէր Խաչատուր Աւագ Քահանայ Պօղոսեանին)

ԱՅՐ-ը շատ հնամենի բառարմատ է, որ կու գայ նախնադարէն: Կը նշանակէ թէ՛ քարԱՅՐ (անձաւ) եւ թէ՛ այդ քարԱՅՐին մէջ բնակող ԱՅՐ (մարդ): ԱՅՐը նաեւ կրակ է (ԱՅՐել, ԱՅՐիլ...)
Նախնադարուն` Մարդը, Կրակն ու Այրը անբաժան մասնիկներ էին...
ԱՅՐ-ը կրնայ ունենալ եղբԱՅՐ, կրնայ ունենալ քոյր, որմէ քեռԱՅՐ (քրոջը ԱՅՐը)...
ԱՅՐը կրնայ մահանալ եւ իր ետին թողուլ ԱՅՐի կամ ԱՅՐիներ, որոնք կրնան քանի մը անգամ զուգուիլ եւ քանի մը անգամ ԱՅՐաթող լինել...
Նախնադարեան մարդը (Հայը կամ Հայուհին) ազատ է եւ անկախ...
Երբ ԱՅՐը կը ջղայնանայ՝ կրակ կը կտրի, կը տաքնայ, կը զԱՅՐանայ (գրաբարեան զ-ն զօրութիւն, սաստկութիւն կու տայ մեր շատ մը բառերուն՝ ԱՅՐանալ - զԱՅՐանալ, արմանք - զարմանք, արդ ու զարդ)...
Առաջին պտուղը երախԱՅՐիքն է, որմէ թերեւս երախԱՅՐ, երախԱՅ բառը՝ առաջին պտուղի նման խակ, անփորձ, չմկրտուած, փոքրահասակ ԱՅՐ մը...
ՔարԱՅՐի ծայրամասը՝ ծԱՅՐ (ծուռ ծ)... Իսկ մթագնած մասը՝ ճԱՅՐ(ոտ)...
ՔարԱՅՐի սուր անկիւնը՝ սԱՅՐ (սուր ս)...
Ամէն քարԱՅՐ ունի հԱՅՐ ու մԱՅՐ, որոնք նաեւ կրնան ըլլալ յԱՅՐ(ատ), այսինքն ցանկասէր, պագշոտ, վաւաշոտ...
Ամէն քարԱՅՐ վԱՅՐ մըն է՝ վԱՅՐենիք (հԱՅՐենիքի Լազեան ստուգաբանութեամբ), իսկ վԱՅՐենիքի մէջ ապրողները դեռ եւս վԱՅՐենի են՝ չունենալով մԱՅՐենի բարբառ, հԱՅՐենի եզերք...
Անեզր է Հայաստանը՝ ԱՅՐ + ԱՅՐ + ԱՏ = ԱՅՐԱՅՐատ = ԱՐԱՐատ...
զԱՒԷՆ զԱՔԱՐԵԱՆ (սաստկացուցիչ զոյգ զ-ով հանդերձ)
08.08.2015

Զաւէն Զաքարեան

Դ D Տ (II)

Զանգը հնչեց... Մտնենք դասարան եւ ուշի ուշով հետեւինք վարժապետ Ենովք Լազեանին:

Սիրելի Բարեկամներ,
Կը փափաքիմ մէկ ընդ միշտ ճշդել կարգ մը անհրաժեշտ բաներ։ Նախ ըսեմ, որ լեզուաբանութեան միակ ուսուցիչս եղած է Էտմոն Աւետեան, եւ իրմէ զատ ուրիշ հեղինակութիւն չեմ ճանչցած այդ գիտութեան մէջ։

Ա
Հնչիւնափոխութիւն
Շատ մը թեքական լեզուներու մէջ տարածուած երեւոյթ մըն է. Հայերէնը, վրացերէնը, ռուսերէնը, լատիներէնը առատ օրինակներ կը մատակարարեն.
Սէր սիրոյ է ի
ոգեղէն ոգեղինութիւն (ոչ թէ ոգեղէնութիւն) է/ի հնչիւնափոխութիւն
Ունդ ընդեղէն ու/ը
Ինչք ընչաքաղց ի/ը
/ Беречь берёг бережённый ч г/ж հնչիւնափոխութիւն (чередование согласных)
Сыроед сыроежка д/ж հնչիւնափոխութիւն
ёж ежовый ё/е հնչիւնափոխութիւն (чередование гласных)
tordre tortion d/t հնչիւնափոխութիւն
cloture cloison t/s հնչիւնափոխութիւն
mordre morsure d/s հնչիւնափոխութիւն
Kummer kümmern u/ü հնչիւնափոխութիւն
Schlag Schläge a/ä հնչիւնափոխութիւն
rot Röte o/ö հնչիւնափոխութիւն
Թրքերէնը հնչիւնափոխութիւնը չի ճանչնար, սակայն կը պարզէ նման երեւոյթ մը որ ձայնաւորներու ներդաշնակում կը կոչուի, երբ ածանցին ձայնաւորը կը նոյնանայ բառարմատին ձայնաւորին։
Սեմական լեզուները ծայր աստիճան թեքական ըլլալով՝ հնչիւնափոխութիւ
նը քերականութեան կարեւոր դերը կը խաղայ։
Հնչիւնափոխութիւնը լեզուին մէջ բառակազմութեան միջոցներէն մին է։

Բ
Հնչիւնափոխութեան հետ կապ չունի որ եւ է լեզուի մէջ բարբառէ բարբառ եւ խօսուածքէ խօսուածք եղած տարբերութիւնները։ Գերմաներէնի հարաւային բարբառները օ հնչիւնը կ'ունենան յաճախ գրական գերմաներէնի ա-ին դիմաց, սակայն ատիկա ըսել չէ, որ ա-ն օ-ի փոխուեր է օր մը։ Պարզապէս ա-ահունչ բարբառներն են որ ծառայած են գրականին հիմը։
Օ-ն Ա-էն չէ եկած, եւ հնչիւնափոխութեան արդիւնքը չէ։

Գ
Հնդեւրոպական լեզուներու մէջ առկայ է բաղաձայններու երկշարք համակարգը ձայնեղ եւ խուլ։ Լեզուէ լեզու խուլերը կա՛մ պարզ են, կա՛մ շնչեղ։
Հնդկական լեզուները պահպանած են նախահնդեւրոպական լեզուին 4 շարքերը. Ձայնեղ, ձայնեղ շնչեղ, խուլ, խուլ շնչեղ։
Կարգ մը հայ բարբառները ի յայտ կը բերեն նոյն քառաշարք կազմուածքը։
Ե.դարուն՝ հայ գիրի գիւտի պահուն հայերէնը ունէր եռաշարք բաղաձայնական կառոյց, որ տարբեր տեղաշարժեր կը մատնէր սակայն՝ Ե.դարու մատենագրութեան մէջ իսկ տեսանելի։
Ժ դարուն հայերէնի արեւմտեան բարբառներուն մէջ տեղի կ'ունենայ շատ աւելի արմատական տեղաշարժը։
Պարզ խուլերը հետզհետէ կը դառնան ձայնեղ, մինչ նախկին ձայնեղները կը դառնան խուլ շնչեղ։
Այդ տեղաշարժը կը սկսի բառավերջէն, հետզհետէ կը հասնի բառամէջ, ամբողջանալու համար յետագային, սակայն ասոր ստորեւ պիտի անդրադառնամ։

Զաւէն Զաքարեան

Դ - D - Տ


Ընդունուած է լատինական D տառի դիմաց գրել արեւելահայ կամ "դասական" արտասանութեամբ... "Դ":
Բայց շատ անգամ կը տեսնենք, որ D-ի դիմաց ունինք հայերէն շա՜տ հին բառեր "Տ"-ով...:  Նա՛մանաւանդ հնամենի Շումերերէնի հետ բաղդատած:
"ՆեՏել" բայը, բոլորս ալ գիտենք, եկած է ռազմական "նեՏ" բառէն, որուն հնդեւրոպական արմատն է neDo, որ կը նշանակէ եղէգ...:  Ի՞նչ կապ եղէգին ու նետին միջեւ...: Ժամանակին հայերս եղէգով կը պատրաստէինք նեՏը: Չէ՞ որ նեՏ բառին աւելի հին իմաստը եղէգ է...:
Հիմա դարեր ետք, Դիմագիրք կամ Դիմատետր նստած, կը նետենք-կը բռնենք, բայց առանց ... եղէգի:
Զանգը հնչեց, այսօրուան դասն աւարտած է, կրնանք զբօսանքի ելլել:

Զաւէն Զաքարեան

(շարունակելի)

Սասունցի Դաւիթ

Մանկուց կախարդուած էի Սասունցի Դաւիթի սխրանքներով...
Մինչ հայրս կը կարդար «Սասմայ Ծռերը» ՝ ես ինքզինքս կ՛երեւակայէի Սասունցի Դաւիթ մը: Չարաբաստիկ օր մըն ալ տեսայ Սասունցի Դաւիթի արձանի պատկերը եւ հիասթափուեցայ... Ե՜ս ուր՝ Դաւի՜թն ուր...
Հայրս, նկատելով տժգոյն դէմքս՝ ըսաւ.
«Մի՛ մտահոգուիր, օղլում: Ադիկա Սասունցի Դաւիթը չէ՛: Վանուշ Խանամիրեանն է...":
Քիչ մը հանգստացայ...

Զաւեն Զաքարեան:

Թքած ունեցող "հայ" "բարեկամիս"

(..) Ղարաբաղյան շարժումը մեզ տվեց` անկախություն, այ`ո, այսօր այդ անկախությունը հիացմունք չի պատճառում, այ`ո այսօր այդ անկախությունը ինչ որ ոգեվորություն չի հառաչացնում ժողովրդի մեջ , որովհետեւ սոցիալական վիճակը ծանր է: Որովհետեւ ապաշնորհ ղեկարման պատճառով մենք ընկանք այդ վիճակը: Եւ հանրապետությունը կիսով չափ դատարկվեց:
Այդ օրերը կանցնեն, այդ մաֆիոզների, այդ ապաշնորհների խրախճանքը չի կարող լինել անվերջ: Ես, թող չի զարմանան, այդ իմաստով լավատես եմ, այդ փոփոխությունները ի վերջո միջազգային հանրության ճնշումների, ի վերջո, կստիպեն զսպել,  սահմանափակվել և դառնալ քիչ թէ շատ քաղաքակիրթ երկիր, բացի անկախությունից,  տարածքային ձեռքբերումեր ունեցանք: Ճիշտ է, արյունով տրվեցին: Կա արյուն թափելու երկու ձեւ. կարելի է թույլ տալ որ քեզ ոչխարի նման մորթե`ն, բնաջինջ անեն ինչպես դա արվեց Արեւմտյան Հայաստանում, և հետո, մազապուրծ եղածները ցրեն աշխարհով մեկ. կա, այս Արձախյան պայքարի արյուն թափելու ձեւ, որտեղ դու արյան դիմաց ձեռք ես բերում քո հայրենիքի կորցրած տարածքը: (..)